ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Արսեն Ջուլֆալակյան. Անշեղորեն բռնել ենք «խաղաղության դարաշրջան» բացելու ուղին

Արսեն Ջուլֆալակյան. Անշեղորեն բռնել ենք «խաղաղության դարաշրջան» բացելու ուղին
19.03.2022 | 11:50

Հայտնի ճշմարտություն է՝ ընկերոջս թշնամին առնվազն չի կարող լինել իմ ընկերը (բարոյականություն ունեցող մարդկանց մասին է):


Նման սկզբունք գործում է նաև միջազգային հարաբերություններում:
Հիմա, երբ կողքից նայում եք մեր քաղաքական ղեկավարության վարքագծին, այդ սկզբունքից զգալի շեղում չե՞ք նկատում. առավել ևս, երբ «կրտսեր ընկերոջ» կարգավիճակում ենք: Կարո՞ղ է այնպես ստացվել, որ հանկարծ կորցնենք մեր «վերջին ընկերոջը» (այդ ընկերը լավն է, թե վատը, արդեն ուրիշ թեմա է): Հատկապես, որ այս պահին նույնիսկ համարժեք ընկերության քիչ թե շատ ռեալ առաջարկ բացարձակ չունենք (թե ինչու՞, դա էլ է առանձին մեծ թեմա):


Անհավանականության չափ նման է 100 տարի առաջ տեղի ունեցած գործընթացներին, երբ, ճիշտ չգնահատելով տեղի ունեցող զարգացումները, ցայտնոտի մեջ ընկել էինք դռնեդուռ, բայց այդպես էլ լսող չեղավ (մանրամասները՝ 1918-1922թթ. պատմության էջերում):
Իսկ այդ նույն պահին Ադրբեջանի նախագահը, որի հետ մենք անշեղորեն բռնել ենք «խաղաղության դարաշրջան» բացելու ուղին, երեկ նորից առիթը բաց չթողեց՝ Հայաստանին թշնամի որակելու համար (ո՛չ ՆԱՏՕ-ի հետ խնդիր ունի, ո՛չ էլ Ռուսաստանի):

Դիտվել է՝ 9679

Մեկնաբանություններ